Նշանավոր տնտեսագետ Տարոն Աջեմօղլուն մտադիր է Հայաստան այցելել

13.12.2012 | 15:40 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. Աշխատանքային այցով ԱՄՆ-ում գտնվող ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանում (MIT) հանդիպել է աշխարհում ժամանակակից տաս լավագույն տնտեսագետներից մեկի համարումն ունեցող պոլսահայ Տարոն Աջեմօղլուի հետ:

Հանդիպմանը քննարկվել են համաշխարհային տնտեսության ժամանակակից մարտահրավերները, մասնավորապես Հայաստանի տնտեսության անցյալին, ներկային եւ ապագային վերաբերող հարցեր:

Տարոն Աջեմօղլուն նշել է, որ հանդիպման արդյունքում իր համար նոր բացահայտումներ է արել Հայաստանի մասին եւ առաջին իսկ հնարավորության դեպքում պատրաստվում է այցելել հայրենիք:

Տարոն Աճեմօղլուն սովորել է Մեծ Բրիտանիայի Յորքի Համալսարանում եւ Լոնդոնի տնտեսագիտական դպրոցում:

2004 թվականից Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանի պրոֆեսոր Չարլզ Քինդլբերգերի անվան կիրառական տնտեսագիտության ամբիոնի պրոֆեսոր է:

Նա տեղ է զբաղեցրել ամերիկյան Foreign Policy պարբերականի կողմից հրապարակված «Համաշխարհային 100 ինտելեկտուալների» (The Top 100 Global Thinkers) ցանկում, IDEAS/RePec տնտեսական հետազոտությունների կենտրոնի կազմած աշխարհում ամենաշատ վկայակոչվող 20 տնտեսագետների վարկանշային աղյուսակում Տարոն Աճեմօղլուն զբաղեցնում է 8-րդ տեղը:

Դիտում՝ 4464

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW