Կոնվերս Բանկը ներկայացրել է նոր ակցիա Mastercard քարտապանների համար

11.12.2012 | 16:26 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. Կոնվերս բանկի Mastercard քարտապանները դեկտեմբերի 1-ից մինչ ապրիլի 1-ը, իրականացնելով անկանխիկ գործարքներ Mastercard  եւ Maestro քարտերով, կմասնակցեն «Մաստեր Վոյաժ» ակցիային:

«Մաստեր Վոյաժ» ակցիայի մասնակից առավելագույն միավորները հավաքած առաջին եւ երկրորդ տեղում գտնվող քարտապանները կստանան  համապատասխանաբար 14 եւ 7 օրվա ուղեւորության հնարավորություն դեպի Թաիլանդ: Եվս 50 քարտապաններ, որպես նվեր, կստանան կենցաղային տեխնիկա:

Ակցիայի շրջանակներում հաճախորդի կողմից կատարած յուրաքանչյուր անկանխիկ գործարք դիտարկվում է որպես 30 միավոր, իսկ գործարքների հանրագումարի յուրաքանչյուր 1000 դրամը` որպես 1 միավոր: Հաղթող է համարվում քանակային եւ գումարային միավորների ամենամեծ հանրագումարն ունեցող հաճախորդը:

«Ակցիան իրականացվում է Mastercard վճարային համակարգի հետ համատեղ` ուղղված Mastercard եւ Maestro քարտապանների կողմից  անկանխիկ գործարքների խրախուսմանը: Այս անգամ շեշտը դրվել է նաեւ գործարքների քանակի վրա»,- ասել է Կոնվերս բանկի գործադիր տնօրենի առաջին տեղակալ Արթուր Հակոբյանը:

Ակցիայի պայմանների համաձայն, չեն հաշվարկվում կոմունալ ծառայությունների դիմաց կատարած վճարումները, իսկ միեւնույն առեւտրային կետից նույն օրվա ընթացքում կատարված գնումները դիտվում են որպես 1 գործարք:

Դիտում՝ 5027
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW