Երեւան/Մեդիմաքս/. Դեկտեմբերի 8-ին Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանն անցկացված ՀՀ ֆինանսաբանկային համակարգի արագ շախմատի սիրողական 3-րդ առաջնությանը ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ն արժանացավ միանգամից 2 մրցանակի: Առաջին մրցանակը բանկին հանձնվեց «Լավագույն թիմային խաղ» անվանակարգում, իսկ մյուսը ստացավ ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ի աշխատակից Էդգար Մեջինյանը՝ 1-ին տեղը գրավելու համար:«Սրտանց շնորհավորում ենք Էդգար Մեջինյանին եւ շախմատի մեր ողջ հավաքականին թիմային փայլուն խաղի առթիվ»,- նշված է բանկի հաղորդագրության մեջ: Tweet Դիտում՝ 2791