Կայացել է FREDA-ի հոգաբարձուների խորհրդի նիստը

28.11.2012 | 18:17 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Եչեւան/Մեդիամաքս/. Այսօր վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանում գյուղական տարածքների տնտեսական զարգացման հիմնադրամի (FREDA) հոգաբարձուների խորհրդի նիստը:

Խորհրդին է ներկայացվել հիմնադրամի 2013թ. ամփոփ բյուջեի նախագծի, պահպանման ծախսերի նախահաշվի, հիմնադրամի հաստիքացուցակի եւ 2013թ. տարեկան աշխատանքային ծրագիրը: Հաստատվել է հիմնադրամի 2012թ. ֆինանսատնտեսական գործունեության անկախ աուդիտ իրականացնող կազմակերպությունը, որից հետո քննարկվել է ՀԳՏՏԶՀ-ի 2011թ. ֆինանսատնտեսական գործունեության աուդիտ իրականացնող կազմակերպության կողմից ներկայացված եզրակացությունը եւ հաշվետվությունը:

Հիմնադրամը 2009 թվականից ի վեր Հայաստանում ֆինանսավորել է ընդհանուր առմամբ 1 մլրդ 650 մլն դրամի 10 ներդրումային ծրագիր: Ներդրումներն իրականացվում են 4 ուղղություններով՝ գինեգործություն, գյուղմթերքների արտադրություն, ձկնաբուծություն եւ կաթի վերամշակում:

Դիտում՝ 1857

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW