ՎՏԲ-Հայաստանը պահպանողական է սթարթ-ափերի վարկավորման հարցում

23.11.2012 | 15:37 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. ՎՏԲ-Հայաստան Բանկի գլխավոր տնօրեն-տնօրինության նախագահ Յուրի Գուսեւն այսօր Երեւանում ասել է, որ սթարթ-ափերի վարկավորման հարցում բանկը որդեգրել է «պահպանողական դիրքորոշում»:

Պատասխանելով Մեդիամաքս-ի հարցին` Յուրի Գուսեւը, մասնավորապես, նշել է.

«Շատ կարեւոր է հասկանալ, որ այստեղ կոնկրետ նախագծի հետ կապված անհատական մոտեցում կդրսեւորվի: Մի կողմից մենք պատրաստ ենք տրամադրել նորարարներին մեր խորհրդատվական ծառայությունները: Իսկ մյուս կողմից՝ պատրաստ ենք ներգրավել միջազգային ֆինանսավորումը Հայաստան, որը թույլ է տալիս շատ արտոնյալ պայմաններով ստանալ ֆինանսավորում եւ զարգացնել բիզնեսի տարբեր ուղղությունները: Սթարթ-ափերի եւ նոր բիզնեսների մասով ՎՏԲ-Հայաստան Բանկը որոշակի պահպանողական դիրքորոշում է որդեգրել, քանի որ ներկա պահին տնտեսության ընդհանուր վիճակը թույլ չի տալիս խոսել այն մասին, որ այդ շուկա կարելի է փակ աչքերով մուտք գործել: Սակայն այդ նախագծերը շատ հետաքրքիր են, եւ ես վստահ եմ, որ հայկական տնտեսության ապագան նոր տեխնոլոգիաների եւ նոր արտադրությունների մեջ է, եւ մենք կաշխատենք այդ հատվածում”:  

Իր հերթին ՎՏԲ 24-ի փոխնախագահ, միջազգային բիզնեսի վարչության պետ Վսեվոլոդ Սմակովը Մեդիամաքս-ի խնդրանքով Forbes-ի վերջերս ներկայացված վարկանիշի լույսի ներքո մեկնաբանել է Հայաստանում սեփականության իրավունքների եւ ներդրումների պաշտպանվածության աստիճանը:

«Մեզ ուրախացնում է Հայաստանի իրավիճակը բանկային եւ բիզնես օրենսդրության տեսանկյունից: Շատ այլ երկրներում մենք հանդիպում ենք բիզնեսի վարման համար պակաս կանխատեսելի պայմանների: Հայաստանում անհնար է թերագնահատել երկրի ղեկավարության, կառավարության եւ Կենտրոնական բանկի ավանդը բանկային բիզնեսի համար պտղաբեր հողի զարգացման գործում»,- նշել է Վսեվոլոդ Սմակովը:

Դիտում՝ 5468
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW