Դեղ արտադրողների ու ներմուծողների միությունը գոհ է «Դեղերի մասին» օրինագծից

23.11.2012 | 13:50 Գլխավոր էջ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. Դեղ արտադրողների ու ներմուծողների միության նախագահ Սամվել Զաքարյանն այսօր գոհունակություն է հայտնել «Դեղերի մասին» նոր օրինագծից, որի համաձայն ոլորտը 2013 թ. հունվարի 1-ից պետք է անցնի GMP ստանդարտներին:

Ստանդարտների ներդրմամբ ոլորտը կներդաշնակեցվի եվրապական դաշտի հետ եւ թույլ կտա սկսել դեղերի արտահանումը նոր շուկաներ, ասել է Սամվել Զաքարյանը, հավելելով, որ օրինագծի մշակմանը մասնակցել է նաեւ միությունը, եւ օրինագիծը կընդգրկվի ՀՀ կառավարության մոտակա նիստերից մեկի օրակարգում:

Սամվել Զաքարյանի գնահատականով, ընկերությունների մեծամասնությունը պատրաստ է GMP ստանդարտներին անցում կատարելուն, իսկ մի քանիսին կտրամադրվի որոշակի ժամկետ՝ անհրաժեշտ միջոցառումների ձեռնարկման համար:

«Բացի այդ, միությունը մշակում է էթիկայի կանոնակարգ դեղ ներմուծող եւ արտադրող ընկերությունների համար, որը կօգնի վերացնել ոլորտի խնդրահույց կողմերը՝ մարքեթինգից մինչեւ պետգնումների ոլորտ: Ոլորտի կարգավորման նպատակով կստեղծվի էթիկայի հանձնաժողով՝ կազմված մասնավոր եւ պետական հատվածների ներկայացուցիչներից», - ասել է Սամվել Զաքարյանը:

Դիտում՝ 6655
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW