Կոնվերս Բանկը վարկային ճամփորդական քարտ է գործարկել

21.11.2012 | 17:57 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. Կոնվերս Բանկը գործարկել է վարկային ճամփորդական քարտ, որը կտրամադրվի բանկի հետ համագործակցող կազմակերպությունների այն աշխատակիցներին, ովքեր առնվազն վերջին 3 ամիսների աշխատավարձը ստացել են Կոնվերս Բանկի աշխատավարձային քարտերով:

Ինչպես Մեդիամաքս-ին հայտնել են բանկում, քարտը ձեւակերպվում է ԱՄՆ դոլարով (19% տարեկան տոկոսադրույք) եւ եվրոյով (17% տարեկան տոկոսադրույք)՝ մինչեւ 3500 դոլարին համարժեք սահմանաչափով:

Ճամփորդական քարտի առկայության դեպքում ուղեգիրը հնարավոր է ձեռք բերել Fresh Travel տուրիստական գործակալությունից: Մոտ ապագայում տուրիստական գործակալությունների ցանկը կընդլայնվի, հայտնել են Կոնվերս Բանկում:

Դիտում՝ 4794

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW