Երեւան/Մեդիամաքս/. Անելիք Բանկը Հայաստանի Պետական Տնտեսագիտական Համալսարանի ուսանողներին եւ աշխատակիցներին կտրամադրի ArCa «ՀՈԳԱՏԱՐ» եւ ANELIK BANK BOOM ENERGY VISA Classic քարտերը հատուկ պայմաններով.ՀՊՏՀ-ի բոլոր այն ուսանողները, ովքեր սովորում են անվճար հիմունքներով, կկարողանան ձեռք բերել ANELIK BANK BOOM ENERGY VISA Classic քարտն առանց չնվազող մնացորդի եւ 50% զեղչով տարեկան սպասարկումից, հայտնել են բանկում:Քարտը հնարավորություն է ընձեռում քարտապաններին անվճար մտնել Երեւանյան շուրջ 10 դիսկո, կարաոկե եւ ժամանցի ակումբներ, 6 կարաոկե ակումբներում քարտապանները ստանում են 2 անվճար երգի հնարավորություն, իսկ մեկ ակումբում քարտապանները ստանում են անվճար հյուրասիրություն: ANELIK BANK BOOM ENERGY VISA Classic քարտի քարտապանները ստանում են նաեւ մինչեւ 50 % զեղչ Հայաստանի շուրջ 400 խանութներում եւ սպասարկման կետերում, ինչպես նաեւ կատարում են գնումներ ինտերնետով եւ ամենուր:ՀՊՏՀ բոլոր այն աշխատակիցները, ովքեր կենսաթոշակառու են, կկարողանան ձեռք բերել ՍԹԱՐ առեւտրային ցանցի եւ ԳԵԴԵՈՆ ՌԻԽՏԵՐ դեղատների ցանցի հետ համատեղ թողարկված ArCa Classic «ՀՈԳԱՏԱՐ» քարտ` անվճար, իսկ ոչ կենսաթոշակառուները` առանց չնվազող մնացորդի: «ՀՈԳԱՏԱՐ» քարտի քարտապանները ստանում են 5% զեղչ ԳԵԴԵՈՆ ՌԻԽՏԵՐ դեղատների ցանցում քարտով գնումներ կատարելիս, իսկ քարտի հետեւի ԲԱՌ կոդի շնորհիվ ավտոմատ դառնում ՍթարՔարտ հաճախորդների պարգեւատրման ծրագրի անդամ եւ կուտակում միավորներ` ՍԹԱՐ առեւտրային ցանցում քարտով գնումներ կատարելիս: Ի տարբերություն այլ ՍԹԱՐ քարտատերերի, տվյալ քարտը հնարավորություն է տալիս կուտակել հավելյալ 10% միավորներ` ի լրումն իրենց կուտակած միավորների: «ArCa Classic «ՀՈԳԱՏԱՐ» քարտի քարտապանները նույնպես օգտվում են Հայաստանի ամենամեծ զեղչային ցանցից` գրեթե 500 վաճառակետերում ստանալով մինչեւ 50% զեղչ»,- նշել է բանկի մարքեթինգի եւ հասարակության հետ կապերի վարչության պետ Արմեն Արեւյանը: Tweet Դիտում՝ 2223