Արդշինինվեստբանկի շահույթը կրկնապատկվել է

31.10.2012 | 05:51 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. Ընթացիկ տարվա 9 ամիսների ընթացքում Արդշինինվեստբանկի զուտ շահույթը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, գրեթե կրկնապատկվել է՝ կազմելով 3.2 մլրդ դրամ: Ստացված զուտ շահույթի մեծությամբ բանկը երրորդ տեղն է զբաղեցնում ՀՀ բանկային համակարգում:

Ինչպես Մեդիամաքս-ին հայտնել են բանկում, միայն երրորդ եռամսյակում զուտ շահույթը կազմել է 1.9 մլրդ դրամ` աճելով 80.5% նախորդ եռամսյակի համեմատ:

Հաշվետու եռամսյակում Արդշինինվեստբանկի ընդհանուր կապիտալը կազմել է 34.7 մլրդ  դրամ (4-րդ տեղը բանկային համակարգում): Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճը կազմել է 13.2%:

Բանկի ընդհանուր ակտիվներն աճել են 46.1%` կազմելով 195.3 մլրդ դրամ (5-րդ տեղը  բանկային համակարգում):

Զուտ վարկային ներդրումների  ծավալը կազմել է 120.3 մլրդ դրամ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ աճը կազմել է 46.6%:  Բանկը բարելավել է նաեւ վարկային ներդրումների որակը, որտեղ  90 օր եւ ավել չաշխատող վարկերի տեսակարար կշիռը նվազել է՝ կազմելով ընդհանուր վարկային ներդրումների 0.9%-ը:

Բանկի պարտավորությունները կազմել են 160.6 մլրդ դրամ (աճը` 55.9%), որից հաճախորդներից ներգրաված միջոցները կազմել են 107.9 մլրդ դրամ: Բանկերից եւ  ֆինանսական կազմակերպություններից ներգրավված միջոցների ծավալը կազմել է  50.6 մլրդ դրամ:

Ս.թ. 9 ամիսների ընթացքում բանկի կողմից սպասարկվող ARCA, MasterCard եւ VISA տեսակի քարտերի քանակը ավելացել է ավելի քան 20%-ով՝ հասնելով 127 հազարի: Այս ոլորտում ներդրվել է նոր ծառայություն՝ հաճախորդներին ընձեռելով քարտային հաշիվների համալրման եւ վարկերի մարման հնարավորություն Telcell տերմինալների միջոցով:

Բանկը մշակել եւ ներդրել է նաեւ  iOS եւ Android ծրագրային ապահովմամբ սարքերի համար նախատեսված ծրագրային միջոցներ, որոնք հնարավորություն են տալիս տեղեկանալ Արդշինինվեստբանկի նորություններին եւ ծառայություններին սմարթֆոնների եւ թաբլեթների միջոցով:

Դիտում՝ 1834
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW