Երեւան/Մեդիամաքս/. Հոկտեմբերի 30-ին Գյումրիում` Գորկու 78 հասցեում, տեղի ունեցավ ՎՏԲ-Հայաստան Բանկի վերանորոգված «Գյումրի» մասնաճյուղի բացման հանդիսավոր արարողությունը: Շնորհանդեսին ներկա էին բանկի մանրածախ բիզնեսի զարգացման դեպարտամենտի տնօրեն Արտակ Խաչատրյանը, ՎՏԲ 24 Բանկի փոխնախագահ Դմիտրի Յակովլեւը եւ Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը: Արտակ Խաչատրյանն ասել է, որ արդիականացման աշխատանքների գլխավոր նպատակն է ստեղծել քաղաքացիների սպասարկման համար առավել հարմարավետ պայմաններ: Նա նշել է, որ վերանորոգված մասնաճյուղում ներդրվել են նոր տեխնոլոգիական հնարավորություններ, մասնավորապես` հերթերի կառավարման համակարգ, ստեղծվել են հաճախորդների սպասարկման առանձին գոտիներ` ըստ ծառայության եւ պրոդուկտների, ինչպես նաեւ հաճախորդների անհատական սպասարկման առանձին գոտիներ: «Մենք, իհարկե, չենք պատրաստվում դադարեցնել մասնաճյուղերի արդիականացման եւ վերաբացման աշխատանքները: Այդ գործընթացը շարունակվելու է ինչպես մայրաքաղաքում, այնպես էլ մարզերում: Մոտ ապագայում տեղի կունենան 4 մասնաճյուղերի վերաբացում` մեկական Արմավիրում եւ Էջմիածինում եւ 2-ը` Երեւանում», - տեղեկացրել է Արտակ Խաչատրյանը: Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը շնորհակալություն է հայտնել մասնաճյուղի վերաբացման համար, հույս հայտնելով, որ դա խթան կհանդիսանա բիզնեսի զարգացման եւ նոր աշխատատեղերի ստեղծման համար: ՎՏԲ 24 Բանկի փոխնախագահ Դմիտրի Յակովլեւն, իր հերթին, ասել է, որ ՎՏԲ խումբը մեծ ուշադրություն է հատկացնում մանրածախ բիզնեսի զարգացմանը եւ ՎՏԲ-Հայաստանը վերջին տարիների ընթացքում ստեղծել է ծառայությունների լիարժեք տեսականի` եվրոպական եւ ռուսաստանյան լավագույն փորձի հիման վրա, ինչի արդյունքում ՎՏԲ-Հայաստանը դարձավ Հայաստանի բանկային ոլորտի առանցքային դերակատարներից մեկը:«Կարեւոր է նշել, որ բանկի վերջնական նպատակը թե պրոդուկտներներն են, տեխնոլոգիաները կամ եկամուտը, այլ հաճախորդների հարմարավետությունը: Հենց այդ պատճառով էլ նախաձեռնել ենք մասնաճյուղերի արդիականացման նման խոշոր նախագիծ Հայաստանի քաղաքներում», - ասել է Դմիտրի Յակովլեւը: Tweet Դիտում՝ 10863