2013-ը պետք է բեկումնային տարի լինի ներդրումային դաշտի բարելավման տեսանկյունից, ասել է վարչապետը

30.10.2012 | 04:36 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան: Մեդիամաքս: ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ասել է, որ 2013թ. պետական բյուջեով կառավարությունը թիրախավորել է 4 նպատակ:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այսօր Ազգային ժողովում ներկայացնելով 2013թ. պետական բյուջեի նախագիծը, Տիգրան Սարգսյանն ասել է, որ դրանք են. տնտեսական աճի պահպանումը, սոցիալական քաղաքականությունը, գործարար եւ ներդրումային դաշտի բարելավումը եւ մակրոտնտեսական կայունության ապահովումը:
 
Կառավարության ղեկավարը նշել է, որ սոցիալական քաղաքականության ոլորտում պետությունը որդեգրելու է սոցիալական խոցելի շերտերի կրթության, աշխատանքի, վերապատրաստման ապահովման քաղաքականություն:

«Հաջորդ տարի նախատեսվում է շուրջ 30 հազար հոգով ավելացնել սոցիալական փաթեթից օգտվողների թիվը: Մեր ուշադրության կենտրոնում են լինելու սոցիալապես կարիքավոր բոլոր ընտանիքները»,- ասել է կառավարության ղեկավարը:

Տիգրան Սարգսյանը նաեւ նշել է, որ կառավարությունը մտադիր է գալիք տարում էապես ընդլայնել նաեւ արտահանման ծավալները եւ շարունակել տնտեսական աճին միտված քաղաքականությունը:

Վարչապետի խոսքերով, 2013-ը պետք է բեկումնային տարի լինի գործարար եւ ներդրումային դաշտի բարելավման տեսանկյունից:

Դիտում՝ 3865
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW