Երեւան/Մեդիամաքս/. Հոկտեմբերի սկզբից իր գործունեությունն է վերսկսել ՎՏԲ-Հայաստան Բանկի վերանորոգված «Թիվ 35» մասնաճյուղը, որը գտնվում է ք. Երևան, Բագրատունյաց փող. 13/113 հասցեում: Ինչպես Մեդիամաքս-ին հայտնել են բանկի մամլո ծառայությունում, բացի վերանորոգման աշխատանքներից, հաճախորդների սպասարկման սրահում իրականացվել է միջոցառումների մի ամբողջ փաթեթ, որոնք ուղղված են հաճախորդների սպասարկման հետ կապված գործընթացների օպտիմալացմանը, աշխատավայրերի եւ սպասարկման գոտիների ամբողջական տեխնիկական վերազինմանը եւ արդիականացմանը, ինչպես նաեւ սրահի ինտերյերի համապատասխանեցումը ՎՏԲ խմբի կորպորատիվ ոճին եւ բրենդին:Մասնաճյուղում ստեղծվել են հաճախորդների սպասարկման առանձին գոտիներ` ըստ ծառայության եւ պրոդուկտի, ինչպես նաեւ հաճախորդների անհատական սպասարկման առանձին գոտիներ: Բանկի հաճախորդները կարող են շարունակել օգտվել բանկային ծառայությունների լայն ընտրանուց, այդ թվում` հաշիվների/ավանդների բացում եւ սպասարկում, հաշվադրամարկղային սպասարկում, պլաստիկ քարտերի պատվիրում, դրամական միջոցների ստացում/ուղարկում, ֆիզիկական անձանց եւ փոքր բիզնեսի հաճախորդների վարկերի ձեւակերպում, մասնավորապես` ոսկու գրավով եւ սպառողական վարկեր, ինչպես նաեւ վարկեր փոքր բիզնեսի համար: Մինչեւ տարվա վերջ նախատեսվում է իրականացնել ՎՏԲ-Հայաստան Բանկի մի շարք մասնաճյուղերի ռեֆորմատ ինչպես Երեւանում, այնպես էլ երկրի մարզերում: Դրանց թվում են` Մյասնիկյան, Էրեբունի, Մաշտոց, Սպանդարյան, Արմավիր, Էջմիածին, Կոտայք եւ այլ մասնաճյուղերը: Tweet Դիտում՝ 3530