Երեւան/Մեդիամաքս/. «Ֆասթ Կրեդիտ Կապիտալ» ունիվերսալ վարկային կազմակերպությունը մասնաճյուղ է բացել Վանաձոր քաղաքում` Տիգրան Մեծի 41 (Հայքի հրապարակ) հասցեով: Ինչպես Մեդիամաքս-ի թղթակցի հետ զրույցում նշել է «Ֆասթ Կրեդիտ Կապիտալ»-ի գլխավոր գործադիր տնօրեն-վարչության նախագահ Վարդան Հովսեփյանը, «Վանաձոր»-ը դարձավ կազմակերպության թվով երրորդ մասնաճյուղը: Արդեն իսկ գործում են երկու մասնաճյուղեր Էրեբունի համայնքում եւ Էջմիածին քաղաքում:«Ինչպես եւ խոստացել էինք, մենք ակտիվորեն ընդլայնում ենք մեր աշխարհագրությունը, եւ մեր ծառայություններն արդեն հասանելի են նաեւ Վանաձորի բնակիչների համար: Կազմակերպության կարեւորագույն խնդիրներից է նաեւ սպասարկման համար առավելագույն հարմարավետ պայմանների ստեղծումն ու բարձր հուսալիության ապահովումը: Չնայած շուկայում ձեւավորված կոշտ մրցակցությանը` մենք նախատեսում ենք սպասարկման բարձր որակի եւ արագության շնորհիվ ներգրավել հաճախորդների կայուն զանգված: «Վանաձոր» մասնաճուղում, ինչպես եւ մնացած բոլորում, հաճախորդների համար մեր դռները բաց են շուրջօրյա»,- նշել է Վարդան Հովսեփյանը:Նորաբաց «Վանաձոր» մասնաճյուղը տրամադրելու է կազմակերպության կողմից առաջարկվող վարկատեսակների գրեթե ողջ ցանկը: Մոտ ապագայում այդ ցանկն էլ ավելի կընդլայնվի:Անդրադառնալով առաջիկա ծրագրերին` «Ֆասթ Կրեդիտ Կապիտալ»-ի ղեկավարը նշել է, որ հավատարիմ մնալով իր ռազմավարությանը` վարկային կազմակերպությունը շարունակելու է ընդլայնել մասնաճյուղային ցանցը Հայաստանի ողջ տարածքում: Մասնավորապես, մոտ օրերս մասնաճյուղ կբացվի Գյումրի քազաքում, այնուհետեւ եւս երկու մասնաճյուղեր` Մասիս եւ Գորիս քաղաքներում: Tweet Դիտում՝ 11089