Երեւան: Մեդիամաքս: Դեղորայքի գների, որակի, չգրանցված շրջանառության, բուժհիմնարկների կողմից դրանց ձեռքբերման եւ հիվանդներին անվճար հատկացման խնդիրները կկարգավորվեն “Կենսաակտիվ հավելումների մասին” նոր օրենքով:Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այս մասին այսօր ասել է ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը` նշելով, որ նոր օրենքը շուտով կլինի Ազգային ժողովի օրակարգում:Նա ասել է, որ շատ անհանգստացնող է հատկապես դեղորայքի գնաճն այն պայմաններում, երբ միջազգային շուկայում գների աճ չի արձանագրվել, եւ պետությունն գնագոյացման մեջ որեւէ միջամտություն չի կատարում:Նա միաժամանակ նշել է, որ ոլորտում բացակայում են վերահսկողության լիարժեք մեխանիզմները, հատկապես կարգավորման կարիք ունեցող մեծածախ առեւտրի պարագայում:“Ոլորտի խնդիրներից է նաեւ բուժհաստատությունների կողմից անվճար դեղերի տրամադրումը: Պետք է հետեւողական լինենք, որպեսզի պետության կողմից վճարված դեղորայքը հատկացվի ճիշտ հասցեատերերին”,- նշել է նախարարը:Որպես մեկ այլ խնդիր նա առանձնացրել է բուժհիմնարկների կողմից դեղորայքի գնման համար մրցույթ չհայտարարելը: “134 հիմնարկներից 109-ը գնումների մրցույթ չեն իրականացրել, ինչը հանգեցրել է դեղորայքի գների 50-100% աճի”,- ասել է Դերենիկ Դումանյանը: Tweet Դիտում՝ 1384