Երեւան/Մեդիամաքս/. ԻՆԳՈ Արմենիա-ն Ինգոսստրախի ամենահաջողակ «դուստրերից» է, այսօր ասել է Ինգոսստրախի գլխավոր տնօրենի տեղակալ, ԻՆԳՈ Արմենիա-ի խորհրդի նախագահ Տատյանա Կայգորոդովան:Հանդես գալով այսօր Երեւանում ԻՆԳՈ Արմենիա-ի 15-ամյակին նվիրված մամուլի ասուլիսում՝ Տատյանա Կայգորոդովան ասել է, որ վերջին 5 տարիների ընթացքում ԻՆԳՈ Արմենիա-ի հավաքագրած ապահովագրավճարներն աճել են 5 անգամ: «Ակնկալվում է, որ 2012-ի արդյունքներով ընկերությունը կհավաքագրի $23-24 մլն-ի ապագովագրավճար, ինչը լուրջ ցուցանիշ է Հայաստանի համար: Այս ցուցանիշով ԻՆԳՈ Արմենիան- խմբի ընկերությունների թվում երրորդն է Ռուսաստանից եւ Ուկրաինայից հետո»,- ասել է Տատյանա Կայգորոդովան:Նա նշել է, որ Ինգոսստրախը հարուստ փորձ ունի առողջության, գյուղատնտեսության եւ վտանգավոր արտադրական օբյեկտների ապագովագրության գործում, եւ այդ փորձը կկիրառվի նշված ապահովագրատեսակների՝ Հայաստանում մոտակա տարիներին տարածման ժամանակ:Ասուլիսին ներկա Ինգոսստրախի ներդրումային վարչության պետ Ալեքսանդր Իլյաշենկոն նշել է, որ հաճախորդների թվի աճին զուգըտթաց՝ ԻՆԳՈ Արմենիա-ն կենտրոնանում է ՏՏ-ենթակառուցվածքների զարգացման վրա, որպեսզի կարողանա ապահովել որակյալ սպասարկում:ԻՆԳՈ Արմենիա-ի գործադիր տնօրեն Լեւոն Ալթունյանը տեղեկացրել է, որ 2012թ. առաջին եռամսյակում ընկերության ապահովագրավճարները կազմել են 6 մլրդ 415,9 մլն դրամ, ինչը կրկնակի գերազանցում է նախորդ տարվա արդյունքը եւ ամենաբարձր ցուցանիշն է շուկայում: «2012թ. ապահովագրական պորտֆելի 43%-ը կազմում են բժշկական ապագովագրության եւ մոտ 34%-ը՝ ԱՊՊԱ գծով ստացված մուտքերը: Ապագովագրական հատուցումները առաջին կիսամյակում կազմել են 1 մլրդ 561,6 մլն դրամ. երկրորդ ցուցանիշը շուկայում», - ասել է Լեւոն Ալթունյանը:Նա նշել է, որ ընկերությունը սպասարկում է ավելի քան 1800 ձեռնարկություններ ու կազմակերպություններ եւ ավելի քան 150 հազ. ֆիզիկական անձ՝ վերջին տարիներին հանդիսանալով առաջատարը Հայաստանում վճարված հատուցումների ցուցանիշով:Ընկերության 15-ամյակին նվիրված միջոցառումները տեղի կունենան հոկտեմբերի 3-ից 5-ը, որոնց սկիզբը կմեկնարկի ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանատանը կազմակերպված ընդունելությամբ: Tweet Դիտում՝ 5340