HSBC-Հայաստանի ղեկավարը նշանակվել է ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի դիտորդ խորհրդի անդամ

01.10.2012 | 00:35 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան-ի նորանշանակ գլխավոր գործադիր տնօրենը Թիես Քլեմենցը նշանակվել է  ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի Դիտորդ խորհրդի  անդամ:

Թիես Քլեմենցը իր կարիերան սկսել է Դոյչե Բանկ Էյ Ջի-ի Գլոբալ վերահսկման ակտիվների կառավարման բաժնում: Ֆրանկֆուրտում, Փարիզում եւ Լոնդոնում Դոյչե Բանկում ակտիվների կառավարման գծով տարբեր պաշտոններ զբաղեցնելուց հետո 2005թ. Թիես Քլեմենցը նշանակվել է Էյչ-Էս-Բի-Սի Գլոբալ Ասեթ Մենեջմենթ (Գերմանիա) Ջի Էմ Բի Էյչ-ի Գլխավոր գործառնական տնօրեն եւ Կառավարիչ, հայտնել են բորսայում:

2010թ. տեղափոխվել է Լյուքսեմբուրգ եւ Էյչ-Էս-Բի-Սի Տրինկաուս Ինվեստմենթ Մենեջերս Էս էյ-ում զբաղեցրել է Գլխավոր գործադիր տնօրենի եւ տեղական ղեկավարի պաշտոնը:

Թիես Քլեմենցը ավարտել է Սենտ Գալենի համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետը:

Դիտում՝ 5782

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW