Սեպտեմբերի 24-ից «Զվարթնոցը» կարող է դադարեցնել «Արմավիայի» չվերթերի սպասարկումը

20.09.2012 | 09:38 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան: Մեդիամաքս: «Արմենիա Միջազգային Օդանավակայաններ» ՓԲԸ-ն այսօր հայտնել է, որ կարող է սեպտեմբերի 24-ից դադարեցնել «Արմավիայի» չվերթերի սպասարկումը:

«Թեպետ «Արմավիա» ավիաընկերությունը սեպտեմբերի 20-ին չկատարեց վճարում եւ չնվազեցրեց կուտակած պարտքը, «Արմենիա Միջազգային Օդանավակայաններ» ՓԲԸ-ն ուղեւորների շահից ելնելով, ինչպես նաեւ, հաշվի առնելով, Հայաստանի Հանրապետության անկախության առաջիկա տոնակատարությունները, որոշեց ժամը 18:00-ից վերականգնել Արմավիայի չվերթերի սպասարկումը: Չվերթերի սպասարկումը կդադարեցվի սեպտեմբերի 24-ին, երկուշաբթի օրը, եթե մինչ այդ չլինեն վճարման եւ պարտքի նվազեցման հստակ երաշխիքներ», - հայտնել է
«Արմենիա Միջազգային Օդանավակայաններ» ՓԲԸ-ն:

Դիտում՝ 2731

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW