2013 թ-ից եկամտահարկի հաշվետվությունների էլեկտրոնային տարբերակով ներկայացումը պարտադիր է լինելու

13.09.2012 | 13:42 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան: Մեդիամաքս: 2013թ. հունվարի 1-ից ՀՀ տնտեսվարողները պարտավոր են եկամտահարկի հաշվետվությունները ներկայացնել էլեկտրոնային տարբերակով:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, ՀՀ կառավարության այսօրվա նիստում ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն ասել է, որ սա վերաբերում է այն կազմակերպություններին, որոնք ունեն վարձու աշխատողներ:
Նախարարի խոսքով, մինչեւ 2012թ. նոյեմբերի 1-ը պետական եւ համայնքային ենթակայության բոլոր կազմակերպություններն ու հիմնարկները, որոնք ներկայացնում են հաշվետվություն հարկային մարմիններ, պետք է ստանան նույնականացման քարտեր եւ էլեկտրոնային ստորագրություններ:

“Այն տնտեսվարող սուբյեկտները, որոնք մինչեւ նոյեմբերի 30-ը կստանան էլեկտրոնային ստորագրություն, 2013թ. էլեկտրոնային ստորագրության սպասարկման համար չեն վճարի. դա կարվի պետբյուջեի հաշվին”,- ասել է նա:

Արտեմ Ասատրյանը հավելել է, որ նույնականացման քարտն արժե 3 հազար դրամ, էլեկտրոնային ստորագրության տարեկան սպասարկումը՝ նույնպես 3 հազար դրամ: Նախարարը պարզաբանել է, որ նույնականացման քարտեր ստանալու համար անհրաժեշտ է դիմել ՀՀ ոստիկանության անձնագրային բաժին, իսկ էլեկտրոնային ստորագրությունը տրամադրում է կառավարության կողմից ստեղծված “Էկենգ” ընկերությունը:   

Դիտում՝ 3130

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW