Երեւան/Մեդիամաքս/. Սեպտեմբերի 10-ից նոյեմբերի 1-ը «Առէկսիմբանկ- Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ում հատուկ ավանդային ակցիա կանցկացվի: Ավանդներն ընդունվում են 366-ից 548 օր ժամկետով` դրամային ավանդների համար 13% տարեկան տոկոսադրույքով, ԱՄՆ դոլարով ավանդների համար` 8,8%: Ավանդի նվազագույն գումարը 50 000 դրամ է կամ 150 ԱՄՆ դոլար: Տոկոսները վճարվում են յուրաքանչյուր ամիս: Ավանդատուն ցանկության դեպքում ստանում է Maestro եւ Visa Electron պլաստիկ քարտերը առանց քարտային հաշվի տարեկան սպասարկման պահումների, 16% տոկոսադրույքով ՀՀ դրամով եւ 12%` ԱՄՆ դոլարով ավանդի գումարից մինչեւ 90% վարկային գծի բացում: 2012 թվականի առաջին կիսամյակում բանկի ժամկետային ավանդների պորտֆելը կազմել է գրեթե 23.7 մլրդ դրամ, 2011 թվականի դեկտեմբերի 31-ի համեմատ աճելով 6.9%: Ընդ որում, ֆիզիկական անձանց ժամկետային ավանդների ծավալը աճել է 21.3%-ով եւ կազմել 8.4 մլրդ դրամ: Ֆիզիկական անձանց ավանդների մասնաբաժինը ժամկետային ավանդների կառուցվածքում կազմում է 77.6%: Tweet Դիտում՝ 3933