Ռոյթերս-ի մասնագետները Երեանում կներկայացնեն բիզնես-լրագրություն հմտությունները

06.09.2012 | 14:19 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. Բրիտանական «Թոմսոն Ռոյթերս» հիմնադրամը Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանի Բիզնես-դպրոցի հետ համատեղ Երեւանում կազմակերպում է «Բիզնես լրագրություն» թեմայով հնգօրյա անվճար սեմինար:

Ս.թ. հոկտեմբերի 1-5-ը համալսարանում կայանալիք անգլալեզու սեմինարին կարող են մասնակցել  Հայաստանի եւ հարեւան երկրների երկու տարվա աշխատանքային փորձ ունեցող գործող լրագրողները:

Սեմինարը կվարեն բրիտանացի թրեյներներ` ֆինանսական թեմաներով սեմինարների մասնագետ, խմբագիր Թոմաս Ատկինսը եւ Եվրոպայի, Կենտրոնական Ասիայի ու Աֆրիկայի ֆինանական շուկաների մասնագետ, խմբագիր Նայջել Ստեֆենսոնը:

Մանսնակցության առավել մանրամասն պայմաններին կարելի է ծանոթանալ այստեղ: 

Դիտում՝ 5516

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW