Տիգրան Սարգսյանն ընդունել է «Գազպրոմբանկ»-ի պատվիրակությանը
31.08.2012 | 11:47 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Լուսանկարը՝ ՀՀ վարչապետի մամլո գրասենյակ

Երեւան/Մեդիամաքս/. Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է «Գազպրոմբանկ» ԲԲԸ վարչության նախագահի տեղակալ Նիկոլայ Կորենեւի գլխավորած պատվիրակությանը:
Նիկոլայ Կորենեւը տեղեկացրել է, որ «Գազպրոմբանկ»-ը մտադիր է ավելի խորացնելու գործունեությունը մեր երկրում, ինչը կառավարության ղեկավարը ողջունել է եւ նշել, որ դա կնպաստի Հայաստանի բանկային համակարգում մրցակցության աճին եւ ոլորտի զարգացմանը:
Այնուհետեւ զրուցակիցներն անդրադարձել են երկկողմ համագործակցության ուղղություններին, մասնավորապես, Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ առեւտրատնտեսական ծրագրերին, որոնք մշակվում են հայ-ռուսական միջկառավարական տնտեսական հանձնաժողովի կողմից, Երեւանի «Նաիրիտ» քիմիական գործարանի զարգացման հեռանկարներին եւ այդ ուղղությամբ իրականացվող աշխատանքներին:
Վարչապետ Սարգսյանը եւ Նիկոլայ Կորենեւը քննարկել են նաեւ հայ-ռուսական միջտարածաշրջանային ֆորումի շրջանակներում իրականացվող ծրագրերին եւ դրանցում «Գազպրոմբանկ»-ի հնարավոր ներգրավմանը վերաբերող հարցեր:
Վերջին լուրեր
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
29.04.2025 | 11:13 Նորություններ
29.04.2025 | 10:20 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: