ՎՏԲ-Հայաստանը առաջատարն է գործառնական եկամտի ծավալով
27.08.2012 | 15:42 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /


Երեւան/Մեդիամաքս/. 2012թ. առաջին կիսամյակի արդյունքներով, ՎՏԲ-Հայաստան Բանկը զբաղեցրել է առաջին տեղը Հայաստանի բանկային համակարգում գործառնական եկամտի ծավալով:
Ինչպես Մեդիամաքս-ին հայտնել են ՎՏԲ-Հայաստան Բանկի մամուլի ծառայությունում բանկի ընդհանուր գործառնական եկամուտը կազմել է 9.2 մլրդ դրամ, որը հիմնականում կապված է մանրածախ բիզնեսի գործառնական եկամտի աճով` տարեսկզբի հետ համեմատած աճը կազմել է 35%:
Հաշվետու ժամանակահատվածի արդյուքներով, մանրածախ բիզնեսի գործառնական եկամտի բաժնեմասը բանկի ընդհանուր գործառնական եկամտում 2011թ. երկրորդ կիսամյակի համեմատ աճել է 9%-ով եւ կազմել 65%, իսկ 2010 թ-ին այդ աճը կազմել էր 15%:
ՎՏԲ-Հայաստան Բանկն ամփոփել է 2012թ. առաջին կիսամյակի հիմնական ֆինանսական ցուցանիշները: Մասնավորապես, բանկի զուտ եկամուտը կազմել է 1.9 մլրդ. դրամ` տվյալ ցուցանիշով բանկը զբաղեցրել է 3-րդ տեղը ՀՀ բանկային համակարգում:
Հաճախորդների վարկային փաթեթը տարեսկզբից ավելացել է 15.1%-ով, հասնելով 141.3 մլրդ դրամի: Հաճախորդներից ներգրավված միջոցների ծավալը ավելացել է 20.9% եւ կազմել 96.1 մլրդ դրամ:
Հիմնական գործունեության եկամուտը հասել է 8.7 մլրդ դրամի` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ ավելանալով 47.4%-ով:
Կապիտալի (ROE) եւ ակտիվների (ROA) եկամտաբերության գործակիցները համապատասխանաբար կազմել են` 12.9% եւ 2.0%:
Բանկում Ֆիզիկական անձանց տրամադրված վարկային փաթեթը ավելացել է 30.4%-ով (14.6 մլրդ դրամ) եւ կազմել 62.4 մլրդ դրամ: Կորպորատիվ բիզնեսի հաճախորդների վարկային փաթեթը աճել է 5.3%-ով եւ կազմել է 78.9 մլրդ դրամ:
Ֆիզիկական անձանց ավանդների ծավալը աճել է 23.1%-ով եւ կամզել 57.9 մլրդ դրամ: Բանկի կորպորատիվ հաճախորդների միջոցների ծավալը տարեսկզբի հետ համեմատ աճել է 17.7%-ով եւ կազմել է 38.1 մլրդ դրամ:
Հաշվետու ժամանակաշրջանում ՎՏԲ-Հայաստան Բանկի ծառայություններից օգտվել են շուրջ 330 հազար ֆիզիկական անձ եւ ավելի քան 5 հազար իրավաբանական անձ` փոքր, միջին և խոշոր բիզնեսի ներկայացուցիչներ: -0-
Վերջին լուրեր
11.04.2025 | 15:21 Նորություններ
11.04.2025 | 14:58 Նորություններ
11.04.2025 | 11:40 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: