Հոկտեմբերին Երեւանում կկայանա «ԱՊՀ դրամական փոխանցումներ» համաժողովը

24.08.2012 | 17:05 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. Հոկտեմբերի 25-27-ը Երեւանում տեղի կունենա «ԱՊՀ դրամական փոխանցումներ. զարգացման հեռանկարներ, նոր միտումներ եւ տեխնոլոգիաներ» թեմայով միջազգային համաժողով, որի կազմակերպիչներն են Հայաստանի Կենտրոնական բանկը, Ռուսաստանյան բանկերի ասոցիացիան եւ UNISTREAM դրամական փոխանցումների համակարգը:

Ինչպես Մեդիամաքս-ին հաղորդել են UNISTREAM-ի մամուլի ծառայությունում, նախատեսվում է, որ համաժողովի աշխատանքներին կմասնակցեն տարբեր երկրների կենտրոնական բանկերի, միջազգային կազմակերպությունների, բանկային ասոցիացիաների, վճարային համակարգերի ներկայացուցիչներ, Ռուսաստանի, ԱՊՀ երկրների, Վրաստանի, Բալթյան երկրների խոշորագույն բանկերի ղեկավարներ, ինչպես նաեւ բանկային բիզնեսի համար  տեխնոլոգիական լուծումներ առաջարկող ընկերություններ:
 
«Այս կարեւոր իրադարձության գլխավոր նպատակը շուկայի առավել նշանակալի մասնակիցներին մեկ վայրում հավաքելն է ու շուկայի զարգացման հեռանկարները քննարկելը: Մենք բոլորս հասկանում ենք, թե ինչքան կարեւոր է դրամական փոխանցումների դերը  թե՛ բանկերի, թե՛ հաճախորդների, եւ թե՛ ընդհանրապես ԱՊՀ շատ երկրների համար: Այս հատվածում վերջին մի քանի տարիների ընթացքում արձանագրված առաջընթացը հաշվի առնելով, կարելի է ասել, որ նման հավաքը անհրաժեշտություն է»,- ասել է Ռուսաստանի բանկերի ասոցիացիայի նախագահ Գարեգին Թոսունյանը:
      
Ինչպես նշել է UNISTREAM դրամական փոխանցումների միջազգային համակարգի նախագահ Սուրեն Հայրիյանը, աշխատանքների ընթացքում նախատեսվում է ուսումնասիրել  օրենսդրական  կանոնակարգմանը, բանկային հսկողությանը վերաբերող հարցեր՝ ներառյալ ԱՊՀ երկրների, Վրաստանի, Բալթյան երկրների օրենսդրության առանձնահատկությունները, թափանցիկ ու արդյունավետ շուկայի խթանման առկա գործիքները:

Դիտում՝ 3438
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW