Fitch. Հայաստանի՝ արտաքին շոկերին դիմակայելու ունակությունն ավելի ցածր է, քան 2008-ին

23.08.2012 | 17:02 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. Fitch Ratings-ը վերահաստատել է Հայաստանի՝ արտարժույթով եւ ազգային արժույթով թողարկողի դեֆոլտի երկարաժամկետ վարկանիշը («ԹԴՎ») «BB-» մակարդակում, կանխատեսումը՝ «Կայուն»:

Միաժամանակ, գործակալությունը վերահաստատել է արտարժույթով Հայաստանի կարճաժամկետ ԹԴՎ-ը «B» եւ երկրի առաստաղային վարկանիշը՝ «BB» մակարդակում, հայտնել են գործակալությունում:

Վարկանիշների վերահաստատումը արտացոլում է Հայաստանի բյուջետային եւ արտաքին դիսբալանսների աստիճանական կրճատումը: Կառավարությունը նվազեցրել է բյուջեի դեֆիցիտը ՀՆԱ 5%-ից (2010թ.) մինչեւ 2,8% (2011թ.)՝ հարկերի հավաքագրման բարելավման, չնախատեսված եկամուտների եւ ծախսերի զսպման հաշվին:

Բյուջեի դեֆիցիտի մակարդակը մոտենում է միջնաժամկետ ՀՆԱ-ի 2% ցուցանիշին: Արդյունքում պետական պարտքը կարող է հավասարակշռվել ՀՆԱ-ի մոտ 45%- սահմաններում: Սակայն այս ցուցանիշը ներկայումս բավականին զգայուն է փոխարժեքի տատանումների հանդեպ, հաշվի առնելով այն, որ պարտքի 84%-ն նոմինացված է արտարժույթով:

Fitch-ն ակնկալում է, որ 2012-2014 թթ. տնտեսության աճը կկազմի 4%: Լեռնահանքային հատվածում արդյունահանությունը կարող է գերազանցել սպասելիքները, սակայն մետաղների գներից եւ Ռուսաստանի տնտեսությունից կախվածությունն իրենից ներկայացնում է խոցելիության աղբյուր:

Հայաստանի արտաքին ֆինանսները համադրելի երկրների համեմատ իր թույլ կողմն են: 2011-ին ընթացիկ հաշվի հաշվեկշռի դեֆիցիտը նվազել է մինչեւ 11%, սակայն այն մնում է զարգացող եվրոպական երկրների թվում մեծությամբ երկրորդ ցուցանիշը եւ երրորդը՝ BB վարկանիշով երկրների շարքում: Այս ցուցանիշը զգալիորեն գերազանցում է նախաճգնաժամային մակարդակը: Արտահանումից ստացվող եկամուտների նվազումը, պայմանավորված վերջիններիս գների անկման հետ, սահմանափակելու է 2012-ին հետագա առաջընթացը: Ընթացիկ հաշվի հաշվեկշռի դեֆիցիտի ընդամենը կեսն է ֆինասնավորվում ուղղակի արտասահմանյան ներդրումների հաշվին, իսկ մնացած մասը ծածկվում է արտաքին փոխառություններով, ինչն ավելացնում է երկրի զուտ արտաքին պարտքը:

Հայաստանի կենտրոնական բանկը 2012թ. առաջին կիսամյակում թույլ է տվել ավելի լողացող փոխարժեք: Թեեւ ինտերվենցիաների ծավալը նվազել է, ԿԲ-ն 2011-12-ին շարունակում է հանդիսանալ արտարժույթի «նետտո-վաճառող»:

Հայաստանը 2013-ին կսկսի իր պարտքի զուտ մարումները ԱՄՀ-ին: Հիմնադրամին վճարումների գագաթնակետը 2013 թիվն է, երբ մարման ենթակա է $279 մլն (կանխատեսվող ՀՆԱ-ի 2,6% կամ ԿԲ պահուստների 1/6-րդը): Որպես հետեւանք, պահուստները կմնան նույն մակարդակում կամ կնվազեն: Fitch-ն ակնկալում է, որ պետությունը ձգտելու է կնքել նոր համաձայնագիր Ընդլայնված ֆինանսավորման ծրագրի եւ Ընդլայնված վարկավորման ծրագրի փոխարեն, որոնց ժամկետը սպառվում է 2013թ. հունիսին: Կառավարությունը մտադիր է վերաֆինանսավորել ԱՄՀ հանդեպ իր պարտավորությունները միջազգային ֆինանսական կազմակերպությունների միջոցերի հաշվին:

Պետական եւ արտաքին պարտքերի ավելացման պատճառով Հայաստանի՝ արտաքին շոկերին դիմակայելու ունակությունն ավելի փոքր է, քան 2008-ին: Արտաքին շոկի արդյունքում պահուստների կամ դրամի վրա ճնշումը կարող է բերել վարկանիշի իջեցման: Կապիտալի անբավարար ներհոսքի դեպքում կավելանան արժեզրկման ռիսկերը: Դոլարիզացման նվազեցումը եւ պահուստների մեծացումը վարկանիշի համար դրական գործոններ կլինեին:

Հայաստանի վարկունակությունը կարող է ամրապնդվել բյուջետային դեֆիցիտի հետագա կրճատման շնորհիվ եւ ցանկալի է՝ հարկահավաքության բարելավման, այլ ոչ թե ծախսերի զսպման հաշվին: Քանի դեք պետական պարտքի սպասարկման գործակիցները փոքր են,
Ֆինանսավորման արժեքը միջնաժամկետ հատվածում կավելանա՝ ավելացնելով կայունացման եւ պետական պարտքի կրճատման կարեւորությունը: 2014-ի կենսաթոշակային բարեփոխումը, թեեւ կարճաժամկետ կտրվածքով ենթադրում է բյուջետային ծախսեր, կարող է նպաստել կապիտալի տեղական շուկաների զարգացմանը եւ արտաքին եւ բանկային փոխառություններից կախվածության նվազեցմանը:

Դիտում՝ 5381
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW