Երեւան/Մեդիամակքս/. Հնարավոր է, որ մոտ ժամանակներս Ադրբեջանի ավանդների ապահովագրման հիմնադրամի (ADIF) կողմից ապահովագրվող ավանդների առավելագույն տոկոսային շեմը նվազեցվի (այժմ այն կազմում է 12%): Հիմնադրամի գործադիր տնօրեն Ազադ Ջավադովն ասել է, որ դա կարող է տեղի ունենալ բանկային շուկայում ավանդների տոկոսադրույքների նվազեցման հետեւանքով, ինչը ներկայումս նկատվում է երկրում: Ինչպես հաղորդում է Տրենդը, Ազադ Ջավադովը նշել է, որ ADIF-ը չի նախատեսում ավանդների երաշխավորման առավելագույն մակարդակի աճը, որը 2009 թվականից կազմում է 30 հազ. մանաթ ($38,1 հազ.):Մինչեւ 2009թ. ավանդների երաշխավորման առավելագույն շեմը կազմում էր 6 հազ. մանաթ ($7600), 2010-ին այդ ցուցանիշը նախատեսվում էր հասցնել մինչեւ 8 հազ. մանաթ, սակայն բանկային ավանդների ռիսկայնության ավելացման հետ պայմանավորված շեմը բարձրացվել է 5 անգամ: «Դա ԱՊՀ երկրների միջեւ ամենաբարձր ցուցանիշն է: Ղազախստանում այդ ցուցանիշը կազմում է $30 հազ., Ռուսաստանում `$22 հազ.»,- նշել է Ջավադովը:Նշենք, որ Հայաստանում հատուցման ենթակա երաշխավորված դրամային ավանդների առավելագույն չափը 4 մլն դրամ է($9,8 հազ.), իսկ եթե գումարը ներդրված է միայն արտարժույթով, ապա երաշխավորվող ավանդի առավելագույն չափը կազմում է 2 մլն դրամ ($4,9 հազ.): Tweet Դիտում՝ 3678