I կիսամյակում Ամերիաբանկի կողմից առեւտրի ֆինանսավորման ծավալը կազմել է 21 մլրդ դրամ

01.08.2012 | 10:33 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. Ամերիաբանկը շարունակում է Հայաստանում պահպանել առաջատարի դիրքը առեւտրի ֆինանսավորման գործարքներով:

Կիսամյակային արդյունքներով բանկի առեւտրի ֆինանսավորման ընդհանուր ծավալը կազմել է ավելի քան 21 մլրդ ՀՀ դրամ, մինչդեռ 2011-ի արդյունքներով այդ ցուցանիշը կազմել է 24 մլրդ ՀՀ դրամ, հայտնել են բանկում:

Ներմուծման եւ արտահանման ֆինանսավորման գործարքների ծավալը կազմել է 6 մլրդ դրամ (2011թ. տարեկան ցուցանիշը` 8 մլրդ դրամ), թողարկված ակրեդիտիվների ծավալը` ավելի քան 12 մլրդ դրամ (2011թ. տարեկան ցուցանիշը` ավելի քան 10 մլրդ դրամ), իսկ բանկային երաշխիքների եւ պահուստային ակրեդիտիվների (SBLC) ծավալը` ավելի քան 3 մլրդ դրամ (2011թ. տարեկան ցուցանիշը` 6 մլրդ դրամ):

Դիտում՝ 3186

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW