Ամերիկացի տնտեսագետ-կանխագուշակ. եվրոգոտին կփլուզվի կես տարուց
31.07.2012 | 10:38 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Լուսանկարը՝ http://lajme.shqiperia.com

Երեւան/Մեդիամաքս/. Ամերիկացի տնտեսագետ Նուրիել Ռուբինին, ով գուշակել էր 2008թ. ֆինանսական ճգնաժամը, կարծիք է հայտնել, որ եվրոգոտին կփլուզվի առավելագույնը կես տարուց, գրում է RBC Daily-ն:
Ըստ նրա, Հունաստանում իրավիճակը չի բարելավվի, եւ այդ երկրի կառավարությունը հրաժարական կտա մոտակա 6 ամիսների ընթացքում: Սակայն հիմնական խնդիրը Հունաստանը չէ. ըստ տնտեսագետի, 3-6 ամսից ելքը դեպի կապիտալի շուկաներ կկորցնեն Իտալիան եւ Իսպանիան:
«Առանց Պորտուգալիայի կամ Կիպրոսի եվրոն դեռ կարող է ապրել: Բայց ոչ առանց Իտալիայի կամ Իսպանիայի: Իհարկե, Գերմանիան կարող է մնալ եվրոգոտում Ավստրիայի, Ֆինլանդիայի կամ Նիդերլանդների հետ: Ու թեեւ միջուկը կշարունակի իր գոյությունը, դա, այնուամենայնիվ, նշանակելու է եվրոգոտու փլուզում: Նման ելքի հավանականությունը մոտակա 3-5 տարում կազմում է գրեթե 50%»,- ասել է Ռուբինին:
Ընդ որում, տնտեսագետը դեմ է արտահայտվել խնդիրների առջեւ կանգնած երկրներին փրկելուն: «Եթե վարկառուն ապրում է իր հնարավորություններից ավելի լայն, եւ նրան պարբերաբար փրկում են՝ տրամադրելով նորանոր վարկեր, ապագայում նա չի փոխի իր վարքագիծը»,-համոզված է պրոֆեսորը:
Քննարկելով եվրոգոտու փլուզումը, Նուրիել Ռուբինին գուշակել է հետեւյալ սցենարը. «Գերմանական մարկայի վերստեղծման պարագայում դրա փոխարժեքը կտրուկ կաճի եվրոյի նկատմամբ, իսկ լիրայով, դրախմայով կամ էսկուդոյով երկրները կկորցնեն պարտքերը մարելու իրենց հնարավորությունը: Նրանք ստիպված են լինելու կանգնեցնել վճարումները, իսկ նրանց պարտատոմսերի իրական արժեքը կընկնի նվազագույն մակարդակի: Ներդրողները եւ բանկերը կզրկվեն հսկայական կապիտալից»:
Վերջին լուրեր
02.04.2025 | 17:49 Նորություններ
02.04.2025 | 15:02 Նորություններ
Ամփոփվել է Fastex-ի աջակցությամբ կայացած Future Economy Summit-ը
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: