Արցախբանկը միացել է Յունիսթրիմ համակարգին

30.07.2012 | 17:38 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամքս/. Արցախբանկը միացել է Յունիսթրիմ միջազգային դրամական փոխանցումների համակարգին:

Բանկի՝ համակարգին միացման շնորհիվ համակարգի փոխանցումների սպասարկման նոր կետեր են բացվել Երեւանում եւ Արցախում՝ Ստեփանակերտում, Ասկերանում, Բերձորում, Հադրութում, Մարտակերտում, հայտնում է Յունիսթրիմի մամլո ծառայությունը:

Փոխանցումները հասանելի են ՌԴ ռուբլով, դոլարով եւ եվրոյով:

Անվճար գործում է SMS-տեղեկացման ծառայությունը, երբ ուղարկողին հաղորդագրություն է գալիս միջոցների ստացման մասին: Յունիսթրիմով փոխանցումների սակագները Արցախբանկում սկսվում են 0.7%-ից:

Հայաստանում համակարգը սպասարկում է 8 բանկ, իսկ Յունիսթրիմի սպասարկման կետերի թիվը երկրում հասնում է 300-ի, նշել է համակարգի նախագահ Սուրեն Հայրիյանը:

Դիտում՝ 5332

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW