Հայփոստը վերաբացեց 3 փոստային բաժանմունք Երեւանում

25.07.2012 | 17:54 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան: Մեդիամաքս: Այսօր Հայփոստը վերաբացել է Աջափնյակ համայնքի 0036 եւ 0048 եւ Շենգավիթ համայնքի 0086  փոստային բաժանմունքները:

Նորացված փոստային բաժանմունքների վերաբացմանը ներկա էին «Հայփոսթ թրաստ մենեջմենթ»-ի կառավարող տնօրեն Խուան Պաբլո Գեչիջյանը, Աջափնյակի եւ Շենգավիթի վարչական շրջանի ներկայացուցիչներ:

Բոլոր արդիականացված բաժանմունքներն ամբողջովին վերանորոգված է: Փոստային բաժանմունքներն ամբողջովին կահավորված եւ ձեւավորված են` համաձայն Հայփոստի նոր կերպարի:

Արդիականացված փոստային բաժանմունքներում հաճախորդները կարող են ձեռք բերել թերթեր, ամսագրեր, գրքեր եւ այլ մանրածախ ապրանքներ:

“Ծառայությունների անկյունում” հնարավոր է օգտվել համացանցից, տպել, կատարել պատճենահանում, ֆաքս ուղարկել եւ այլն:

Դիտում՝ 2080

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW