Կապիտալի արտահոսքը Հայաստանից օֆշորային գոտիներ կազմել է $2.2 մլրդ

24.07.2012 | 10:49 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան: Մեդիամաքս: Կապիտալի արտահոսքը Հայաստանից օֆշորային գոտիներ 1994-2010թթ. կազմել է $2.2 մլրդ:

Այս մասին հաղորդում է RBC-ն` վկայակոչելով Tax Justice Network կազմակերպության պատրաստած հետազոտության տվյալները:
 
Ըստ փաստաթղթի, 1994-2010թթ. Հայաստանից օֆշորային գոտիներ արտահոսած կապիտալի ծավալը կարող էր ծածկել երկրի արտաքին պարտքի 36%-ը: Հայաստանը երկրից արտահոսած կապիտալի ծավալով ԱՊՀ վերջից երրորդ երկիրն է. ավելի փոքր արտահոսք է տեղի ունեցել միայն Մոլդովայից ($2 մլրդ) եւ Ղրղզստանից ($0.9 մլրդ):

Ադրբեջանից կապիտալի արտահոսքը 1994-2010թթ. կազմել է $47.9 մլրդ (արտաքին պարտքի 684%-ը), իսկ Վրաստանից՝ $4.1 մլրդ (արտաքին պարտքի 44%-ը):

Հետազոտության համաձայն, աշխարհում օֆշորային գոտիների միջոցով կապիտալի արտահոսքը գնահատվում է $21 տրլն: 1994-2010թթ. կապիտալի ապօրինի արտահոսքով առաջատար երկրներն են Չինաստանը ($1.2 տրլն), Ռուսաստանը ($797.9 մլրդ) եւ Հարավային Կորեան ($779 մլրդ):

Դիտում՝ 4199
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW