Նախարարը դրական է գնահատել I կիսամյակի տնտեսության զարգացման արդյունքները

23.07.2012 | 13:38 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան: Մեդիամաքս: ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը դրական եւ լավատեսական է գնահատել 2012թ. առաջին կիսամյակի տնտեսության զարգացման արդյունքները:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, ամփոփելով կիսամյակի արդյունքները, նախարարն ասել է, որ «տնտեսությունը ցույց է տալիս բավականին դրական զարգացումներ, կառուցվածքային փոփոխություններն ակնհայտ են»:

Նախարարի խոսքով, I կիսամյակի ավարտին տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 7,8%, արդյունաբերության աճը կազմել է 13%, գյուղատնտեսության աճը՝ շուրջ 8%, արտահանման ծավալներն ավելացել են 13,5%-ով: 

«Կարծում եմ, այս դրական դինամիկան կպահպանվի մինչեւ տարեվերջ», - ասել է Տիգրան Դավթյանը:    

Դիտում՝ 8564

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW