Յունիբանկն առաջարկում է վարկի ձեւակերպում առանց տեղեկանքի աշխատավայրից

17.07.2012 | 10:27 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան: Մեդիամաքս: Յունիբանկը թողարկել է Arca Classic Magniscard  նոր քարտ, որը հնարավորություն է տալիս առեւտրի եւ սպասարկման կետերում օգտվել մինչեւ 40% զեղչերից եւ, առանց եկամուտների մասին տեղեկանք ներկայացնելու, ստանալ մինչեւ 500 հազար դրամի վարկային միջոցներ:   

«Մագնիս» արտոնությունների ծրագիրը, որի շրջանակներում տրամադրվում են զեղչեր ավելի քան 100 կազմակերպություններ, գործարկվել է հատուկ բանկի քարտապանների համար: Յուրաքանչյուր հաճախորդ, ձեւակերպելով դեբետային կամ վարկային քարտ, ինքնաբերաբար դառնում է  ծրագրի մասնակից եւ ստանում առօրյա ծախսերը կրճատելու հնարավորություն: Ծրագրի գործընկեր կազմակերպություններից զեղչեր ստանալու համար բանկի քարտապանը, ապրանքների եւ ծառայությունների դիմաց վճարելիս, պետք է ներկայացնի Յունիբանկի ցանկացած քարտ: «Մագնիս» ծրագրին տվյալ կազմակերպության մասնակցության մասին կհայտնի մուտքի կամ դրամարկղի մոտ փակցված «Magnis» նշանը: Ծրագրի գործընկեր կազմակերպությունների ցանկը եւ նրանց կողմից տրամադրվող զեղչերը  տեղադրված  են www.magnis.am կայքի «Գործընկերներ» բաժնում:

Magniscard-ով վարկային գիծը տրամադրվում է 23-63 տարեկան անձանց`  վարկային պատմության հիման վրա: Վարկի ժամկետը կազմում է  24 ամիս, տարեկան տոկոսադրույքը` 24%: Magniscard-ը կարելի է ձեւակերպել բանկի 41 մասնաճյուղերից ցանկացածում` ներկայացնելով անձնագիր եւ սոցիալական քարտ:

Դիտում՝ 4740
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW