HSBC-ին սպառնում է մինչեւ $1 մլրդ տուգանք

13.07.2012 | 10:06 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան: Մեդիամաքս: Բրիտանական HSBC Holdings Plc-ին մտադիր է հուլիսի 17-ին ամերիկյան Սենատում կայանալիք լսումների ժամանակ ընդունել իր մեղքը եւ ներողություն խնդրել փողերի լվացման նկատմամբ անբավարար վերահսկողություն եւ հակազդեցություն ցուցաբերելու համար:

Այս մասին հաղորդում է Finmarket-ը` վկայակոչելով Financial Times-ը:

HSBC-ին կարող է տուգանվել այն բանի համար, որ չի խոչընդոտել ահաբեկչական եւ այլ հանցավոր գործունեության ֆինանսավորմանը: Վերլուծաբանների գնահատմամբ, տուգանքները կարող են կազմել մինչեւ $1 մլրդ:

«Կարծում ենք, որ մեզ արդարացիորեն են պատասխանատվության ենթարկել եւ պատրաստ ենք շտկել այն, ինչ սխալ էր արվել» ,- նշված է HSBC-ի գլխավոր տնօրեն Ստյուարտ Գուլիվերի ծառայողական գրության մեջ՝ ուղղված բանկի աշխատակիցներին:

Դիտում՝ 5179

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW