«Դու խոսքիդ տերն ես»,- ասել է Լուկաշենկոն Ծառուկյանին

10.07.2012 | 15:55 Գլխավոր էջ / Նորություններ /

Երեւան: Մեդիամաքս: Այսօր Մինսկում բացվել է հայկական կոնյակի շշալցման հոսքագիծը:

Ինչպես հաղորդում են Բելառուսի ԶԼՄ-ները, «Արմյանսկիյ ստանդարտ» ընկերության հիմնադիրներն են Երեւանի կոնյակի-գինու-օղու կոմբինատն ու «Բելառուստորգը», համապատասխանաբար, 69% եւ 31% մասնաբաժիններով: 

Արտադրական հզորությունները նախատեսված են տարեկան 200 հազար դեկալիտր արտադրության համար: Շշալցման համար նախատեսված հումքը Հայաստանից է:

Արարողությանը ներկա էին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն եւ Երեւանի կոնյակի-գինու-օղու կոմբինատի սեփականատեր, ՀՀ ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանը: 

Հոսքագծից դուրս եկած առաջին շիշը հանձնել են Լուկաշենկոյին, իսկ նա այն նվիրել է Ծառուկյանին:

«Սա նրա համար, որ դու քո խոսքի տեր մարդ ես` ասացիր եւ արեցիր: Որպեսզի մեր պաշտոնյաները նման մարդկանց միշտ կանաչ ճանապարհ տան»,- ասել է Լուկաշենկոն:

Դիտում՝ 7970
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW