ԱրՔա. Բանկոմատների աշխատանքը վերականգնվել է

03.07.2012 | 15:25 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան: Մեդիամաքս: Այսօր պլաստիկ քարտերով գործառնությունների կտրուկ աճի արդյունքում տեղի են ունեցել ԱրՔա վճարահաշվարկային համակարգին միացված բանկոմատների աշխատանքի խափանումներ:

Համակարգի մասնագետների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում ժամը 14:30-ի դրությամբ ամբողջությամբ վերականգնվել է բանկոմատների աշխատանքի բնականոն ընթացքը, հայտնել են ԱրՔա-ում:

«Արմենիան Քարդ ընկերությունը հայցում է քարտապանների ներողամտությունը պատճառած անհարմարությունների համար»,- հայտնել են վճարահաշվարկային համակարգում:

Դիտում՝ 3042

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW