Երեւան/Մեդիամաքս/. Հայաստանում առաջին անգան անցկացվել է Ֆինանսական շուկաների հայ-վրացական ֆորում, որին մասնակցել են հայաստանյան եւ վրաստանյան ֆինանսական 30 կազմակերպությունների ներկայացուցիչներ:Համաժողովն անցկացվել է Դիլիջանում ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսայի նախաձեռնությամբ:Ֆորումի ընթացքում ներկայացվել են Հայաստանի եւ Վրաստանի ֆինանսական համակարգերի վերջին տարիների զարգացումները, շուկաների ենթակառուցվածքային եւ կարգավորման առանձնահակտությունները, կենսաթոշակային բարեփոխումները Հայաստանում եւ դրանց ակնկալվող ազդեցությունը կապիտալի շուկայի վրա, քննարկվել են համագործակցության նախապայմաններ եւ հնարավոր ուղիներ: Ֆորումի շրջանակներում ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա-ի եւ Վրաստանի բանկերի միության կողմից կնքվել է փոխըմբռնման հուշագիր՝ ուղված երկու կառույցների միջեւ կապերի ստեղծմանը եւ համագործակցության ընդլայնմանը: Tweet Դիտում՝ 1782