Ա. Միլերը եւ Ա. Մովսիսյանը դիտարկել են ռուսաստանյան գազի գնագոյացման հարցերը

02.07.2012 | 15:54 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան: Մեդիամաքս: «Գազպրոպ» ԲԲԸ վարչության նախագահ Ալեքսեյ Միլերը եւ ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը դիտարկել են ռուսաստանյան գազի գնագոյացման եւ 2012-2013թթ. դեպի Հայաստան դրա մատակարարման վերաբերյալ հարցերը: 

Ինչպես հաղորդում է Գազպրոմ-ի մամուլի ծառայությունը, հանդիպումը կայացել է հունիսի 29-ին Մոսկվայում:

Կողմերը դիտարկել են Հայաստանում գազաէներգետիկ համաձայնագրի նախագծերի իրականացման ընթացքին Գազպրոմ-ի մասնակցության հարցերը, քննարկել են “ՀայՌուսգազարդ” ընկերության զարգացման հեռանկարները:

Հանդիպմանը կարծիք է հնչել, որ Հրազդանի ՋԷԿ-ի 5-երորդ էներգաբլոկի գործարկումը նպաստում է Հայաստանում եւ հարեւան պետություններում էլեկտրաէներգիայի նկատմամբ աճող պահանջարկի բավարարմանը:

Գազպրոմը 2011 թվականին Հայաստան է մատակարարել շուրջ 1,6 մլրդ կուբ. մ բնական գազ:

Դիտում՝ 3860

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW