Երեւան/Մեդիամաքս/. Զարգացման Հայկական Բանկը բացել է նոր, թվով վեցերորդ «Էրեբունի» մասնաճյուղը, որը տեղակայված է ք. Երեւան, Արցախի 17/9 հասցեում:«Տեղի բնակիչներին, տնտեսության ամենատարբեր ոլորտները ներկայացնող իրավաբանական անձանց եւ անհատ ձեռներեցներին մասնաճյուղը կառաջարկի բարձրորակ բանկային ծառայությունների լայն տեսականի: Բանկը հատկապես նոր հնարավորություններ է առաջարկում առավել արդյունավետ օգտագործելու սեփական ֆինանսական ռեսուրսները` էապես նվազեցնելով բանկային գործարքներին ուղղվող ծախսերը»,- նշված է հաղորդագրության մեջ:Մասնաճյուղն իր հաճախորդներին կսպասարկի ժամանակակից, ընդարձակ եւ հարմարավետ տարածքում, իսկ մասնաճյուղի առաջին 10 հաճախորդները կարժանան հաճելի անակնկալ նվերների: Tweet Դիտում՝ 5092