Bank of Cyprus-ի խնդիրները կարող են ազդել Յունիաստրում Բանկի վարկանիշի վրա

28.06.2012 | 11:10 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. Bank of Cyprus-ը պետությունից կես միլիարդ եվրոյի ֆինանսական աջակցություն է խնդրել: Ինչպես այսօր գրում է РБК Daily-ն, Moody’s գործակալությունը պատրաստ է նվազեցնել Bank of Cyprus-ի ռուսաստանյան «դուստր» Յունիաստրում Բանկի վարկանիշը: 

Moody’s-ը հայտնել է, որ Յունիաստրում Բանկի երկարաժամկետ ավանդային B2 վարկանիշը արտասահմանյան եւ ազգային արժույթի պարտավորություններով տեղադրվել է նվազեցման հնարավորությամբ վերադիտարկման ցուցակ:

Պատճառները մայր կառույցի ավելի վաղ տեղի ունեցած վարկանիշի նվազումն է, ինչպես նաեւ Յունիաստրում Բանկի 2011թ. արդյունքները: Moody’s-ի մասնագետները նշում են, որ մայր կառույցի կողմից ֆինանսական աջակցությունը «դուստր» կառույցին անորոշ բնույթ է կրում:

Յունիաստրում Բանկի վարչության նախագահի պաշտոնակատար Եվգենի Ռոմակովն ասել է, որ Moody’s-ի գործողությունները ստանդարտ գործընթաց են, որը գործակալությունը պարտավոր է անցկացնել մայր կառույցի վարկանիշի նվազեցման դեպքում: Նրա խոսքերով, այդ գործընթացն ոչ մի կերպ չի ազդի ռուսաստանյան վարկային կազմակերպության գործունեության վրա: «Յունիաստրում Բանկի բիզնես մոդելը բավականին լավ դիֆերենցված է է եւ անմիջականորեն կախված չէ մայր բանկից»,- ասել է Ռոմակովը:

Դիտում՝ 5687

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW