Ամերիաբանկի «Երազանքների պատ» ծրագիրը երկարաձգվել է մինչեւ հունիսի 20-ը

15.06.2012 | 17:05 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. Երեւանի քաղաքապետարանը եւ Ամերիաբանկը երկարաձգել են «Երազանքների պատ» համատեղ ծրագիրը մինչեւ հունիսի 20-ը:

Ծրագրի ընթացքում, որը մեկնարկել է հունիսի 1-ին, քաղաքացիները Երեւանում տեղադրված հատուկ ստենդերին կարող էին փակցնել մայրաքաղաքի արտաքին տեսքի առնչությամբ իրենց կարծիքներն ու առաջարկությունները, որոնք այնուհետեւ կդիտարկվեն քաղաքապետարանի կողմից:

«Ծրագիրը մեծ հետաքրքրություն է առաջացրել հանրության շրջանում, որի մասին վկայում են «Երազանքների պատ»-երին օրեցօր ավելացող երազանքները, քաղաքապետարանի եւ Ամերիաբանկի Facebook-ի էջում տրվող գնահատականներն ու շարունակաբար ավելացող ցանկությունները: Նկատի ունենալով հանրության մեծ ոգեւորությունն ու ակտիվ ընդգրկվածությունը ծրագրում` Երեւանի քաղաքապետարանը եւ Ամերիաբանկը ծրագրի գործողության ժամկետը երկարաձգել են  մինչեւ հունիսի 20-ը»,– հայտնել են Ամերիաբանկում:

Դիտում՝ 2460

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW