Երեւան/Մեդիամաքս/. Կենտրոնական բանկի խորհուրդը ուժը կորցրած է ճանաչել «ՄԵԳԱ ՊԱՆՏԵՐԱ» ՍՊԸ վճարային գործիքների եւ վճարահաշվարկային փաստաթղթերի պրոցեսինգ եւ քլիրինգ իրականացնող կազմակերպության թիվ 4 եւ դրամական (փողային) փոխանցումներ իրականացնող կազմակերպության թիվ 8 լիցենզիաները:Հաշվառումից հանվել են «ՄԵԳԱ ՊԱՆՏԵՐԱ» ՍՊԸ «Շինարարներ», «Դավթաշեն 2», «Բագրատունյաց», «Սարկավագ 2», «Գայի», «Խուդյակով 2», «Կիեւյան», «Տերյան», «Հանրապետություն», «Արարատ», «Արտաշատ», «Վեդի», «Մասիս», «Արմավիր», «Աշտարակ», «Ապարան», «Գորիս», «Սիսիան», «Սպիտակ», «Ալավերդի», «Եղեգնաձոր», «Աբովյան 2», «Նոր Հաճն», «Հրազդան», «Գյումրի», «Արթիկ», «Մարալիկ», «Դիլիջան», «Իջեւան», «Մարգարա» մասնաճյուղերը:Մեդիամաքս-ը նշում է, որ տարեսկզբին հայտնի դարձավ TelCell-ի եւ Մեգա Պանտերա-ի (MegaPay ապրանքանիշ) միավորման գործարքի մասին: Խոսելով գործարքի մասին ս.թ. փետրվարին Banks.am-ին տված հարցազրույցում, TelCell-ի գործադիր տնօրեն Արամ Ազատյանն ասել էր.«TelCell» ՓԲԸ-ն եւ «Մեգա Պանտերա» ՍՊԸ-ն իրենց գործունեությունը սկսել են 2007-ին: 2008-ին եւ 2009-ին երկու ընկերությունների ջանքերն ուղղված էին ինքնասպասարկման տերմինալների միջոցով վճարումների կատարման գաղափարը ճանաչելի դարձնելուն, ինչպես նաեւ տերմինալների միջոցով վճարվող ծառայությունների քանակի ավելացմանը:2010-ի արդյունքները ցույց տվեցին, որ շրջանառության աճի հետ մեկտեղ սկսեցին աճել նաեւ ծախսերը, ինչը հանգեցրեց երկու ընկերությունների բիզնեսի եկամտաբերության անկման: 2011-ի սկզբին միտումները դարձան ավելի վճռական եւ առաջին պլան մղվեցին տերմինալների սպասարկման եւ վճարումների վերամշակման հետ կապված ծախսերի կրճատման հարցերը: Նույն 2011 թ-ին երկու ընկերությունների ղեկավարություններն որոշեցին ողջ տերմինալային պարկը տեղափոխել կենտրոնացված կառավարման համակարգ ունեցող մեկ ծրագրային հարթակ: Ինչ վերաբերում է գործարքին, այն դեռեւս փակված չէ: Եթե գործարքի ավարտից հետո հետաքրքիր կհամարեք վերադառնալ տվյալ թեմային, ես մեծ հաճույքով կպատասխանեմ ձեր հարցերին»: Tweet Դիտում՝ 2342