Երեւան: Մեդիամաքս: Մեդիամաքս-ի Bravo.am նախագծի օրական լսարանը գերազանցել է 20 հազար այցելությունը:Հունիսի 14-ին Google Analytics համակարգը www.Bravo.am կայքում գրանցել է մոտ 21 200 այցելություն:«Մեզ ուրախացնում է այն փաստը, որ Bravo.am-ի լսարանը անշեղորեն աճում է: Ընդ որում, աճը օրգանական է` այն ապահովվում է առանց ուղղակի գովազդի եւ տարատեսակ հնարքների: Bravo.am-ում, ինչպես եւ Մեդիամաքս ինտերնետ-հոլդինգի մյուս նախագծերում, շեշտը դրվում է սեփական որակյալ բովանդակության վրա, եւ դա գնահատվում է այցելուների կողմից: Կարեւոր է նաեւ այն փաստը, որ ժամանցային պորտալ լինելով, Bravo.am չի անցնում այն սահմանագիծը, որից հետո սկսվում է «դեղին մամուլը»», - ասել է Մեդիամաքս-ի տնօրեն Արա Թադեւոսյանը:Մեդիամաքս ինտերնետ-հոլդինգի մաս են կազմում հետեւյալ նախագծերը.www.Mediamax.am ;www.Auto.am;www.Banks.am;www.Bravo.am;www.Itel.am: Tweet Դիտում՝ 6201