Թողարկվել է «Սերգեյ Փարաջանով» նոր հուշադրամ

14.06.2012 | 10:15 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը «Աշխարհի հայտնի ռեժիսորները» միջազգային դրամագիտական ծրագրի շրջանակում թողարկել է արծաթե հուշադրամ` նվիրված Սերգեյ Փարաջանովին:

Հուշադրամի դիմերեսի աջում պատկերված է Սերգեյ Փարաջանովի կոլաժից հատված, ձախ մասում Փարաջանովի դիմապատկերն է: Կենտրոնում կինոխցիկ է ամրակալանի վրա, որից աջ ճեղքված նուռ է, իսկ ձախ` դրամահատարանի առեւտրային նիշը:

Հուշադրամի դարձերեսի կենտրոնում Փարաջանովի դիմապատկերն է: Վերեւի աջ անկյունում Փարաջանովի «Ֆաբերժեի հիշատակին» կոլաժից հատված է, իսկ դրանից ներքեւ՝ Փարաջանովի ինքնատիպ ստորագրությունը, որն ավարտվում է անսովոր կափարիչով. ռեժիսորը դրա վրա քերծելով գծել է Պուշկինի դիմանկարը:

Հուշադրամի ուրվագծերի հեղինակն է Ուրսուլա Վալեժակը:

Հուշադրամը հատվել է Լեհաստանի դրամահատարանում:

Հուշադրամի անվանական արժեքն է 100 դրամ: Մետաղը եւ հարգը`արծաթ, 9250, տպաքանակը` մինչեւ 5555 հատ:

Դիտում՝ 2876

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW