Երեւան: Մեդիամաքս: Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին, ՀՀ մշակույթի նախարարությունը եւ Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը ստորագրել են հուշագիր` Տաթեւի վանական համալիրի վերականգնման գործընթացում համագործակցելու մասին:Հուշագրի համաձայն` Կողմերն ընդգծում են Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բացառիկ դերն ու նշանակությունը հայ ժողովրդի կյանքում` ազգային մշակույթի զարգացման եւ ազգային ինքնության պահպանման գործում: Կողմերը նաեւ առաջնորդվում են պատմամշակութային ժառանգության վերականգման, պահպանման, հետագայում սերունդներին փոխանցման, հոգեւոր եւ մշակութային կյանքի վերածննդի, ինչպես նաեւ պետական եւ մասնավոր հատվածների կողմից խնդրի օրակարգային հանրահռչակման հրամայականով: Միեւնույն ժամանակ, նախատեսվող համագործակցությունը նպատակ ունի ապահովել զբոսաշրջության զարգացումն ու պատմամշակութային ժառանգության միջազգային ճանաչելիության խթանումը:Ըստ այդմ` Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին, ՀՀ մշակույթի նախարարությունը եւ Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը անհրաժեշտ են համարել միավորել իրենց ուժերը` համատեղ աշխատանքներ ծավալելու վանական համալիրի վերականգնման եւ տարածքի բարեկարգման գործում:Հուշագրի ներքո առաջարկվող համագործակցությունը կգործի այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է Տաթեւի վանական համալիրի վերականգման համար: Tweet Դիտում՝ 1509