Գեոթիմի հաղորդագրությունը

11.06.2012 | 18:06 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. Ս.թ. հունիսի 9-ին «Ջերմուկը հանք չի դառնա» քաղաքացիական նախաձեռնությունը կազմակերպել էր «արշավ դեպի Ամուլսար»: Այսօր հաղորդագրությամբ հանդես է եկել Գեոթիմ ընկերությունը. 

««Արշավի» մասնակիցները հունիսի 9-ի կեսօրից հետո հասան Ամուլսար, որտեղ նրանց դիմավորեցին Ամուլսարի հարակից համայնքների՝ Գորայքի, Սարավանի, Գնդեվազի, ինչպես նաեւ Ջերմուկ քաղաքի մի խումբ բնակիչներ եւ Գեոթիմ ընկերության աշխատանքներում ներգրավված անձինք:

Գեոթիմ-ի իրավաբանը «արշավի» մասնակիցներին եւ մի փոքր ուշ նրանց միացած Ջերմուկի քաղաքապետին ներկայացրեց այն իրավական հիմքերը, որոնց հիման վրա ընկերությունը չի թույլատրում իր տարածքում անցկացնել նման հասարակական միջոցառում:

Որոշ ժամանակ անց «արշավի» մասնակիցները ետ վերադարձան Ջերմուկ, իսկ Գեոթիմ ընկերությունը շարունակեց իր բնականոն գործունեությունը:

ՀՀ ոստիկանության աշխատակիցները դրսեւորեցին զուսպ եւ անկողմնակալ պահվածք` թույլ չտալով կրքերի ավելորդ բորբոքում»:

Դիտում՝ 1920

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW