Երեւան/Մեդիամաքս/. Ինգո Արմենիա ապահովագրական ընկելության թիմը հաղթել է երեկ Երեւանում կայացած «Երեւան Բիզնես Վազք-2012» (Yerevan Business Run-2012) մարաթոնյան վազքի մրցույթում։Երկորդ եւ երրորդ տեղերը գրավել են, համապատասխանաբար, «Ռեսո» ապահովագրական ընկերության եւ «Իդեալ» համակարգի թիմերը: Միջոցառումը նախաձեռնել էին Երեւանի քաղաքապետարանը, Ավստրիական ավիաուղիների հայաստանյան ներկայացուցչությունը եւ Best Western Congress ու Golden Tulip Yerevan հյուրանոցները: Մրցույթին մասնակցել է 37 ընկերության 111 վազորդ:Ամեն թիմի մասնակցության վճարը կազմել է 30 հազ. դրամ, իսկ հավաքագրված միջոցները կուղղվեն Աջափնյակի զբոսայգիներից մեկի բարեկարգմանը:Մարաթոնի երթուղին 2,6 կմ էր. Golden Tulip Yerevan հյուրանոց - Աբովյան փողոց - Հանրապետության հրապարակ - Ամիրյան փողոց - Մաշտոցի պողոտա - Սայաթ-Նովա պողոտա - Աբովյան փողոց - Golden Tulip Yerevan հյուրանոց:Նույն օրը երեկոյան տեղի ունեցած պարգեւատրման հանդիսավոր արարողության ժամանակ հաղթող եւ մասնակից թիմերին հանձնվել են մեդալներ, պատվոգրեր եւ սահմանված այլ մրցանակներ: Հաղթող թիմը ստացել է ուղեգրեր Վիեննա՝ մասնակցելու այնտեղ կայանալիք «բիզնես-վազքին»: Tweet Դիտում՝ 1636