Սերժ Սարգսյանն ընդունել է Լեհաստանի ազգային բանկի նախագահին

09.06.2012 | 14:30 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Երեւանում ընդունել է Լեհաստանի ազգային բանկի նախագահ Մարեկ Բելկային:

Նախագահը հույս է հայտնել, որ Լեհաստանի ազգային բանկի նախագահի այցը կնպաստի առեւտրատնտեսական եւ ֆինանսական ոլորտներում երկու երկրների միջեւ համագործակցության զարգացմանն ու խորացմանը:

Մարեկ Բելկայի խոսքով, Հայաստանի կենտրոնական եւ Լեհաստանի ազգային բանկերի միջեւ փորձի եւ տեղեկատվության փոխանակումը լավ հիմքերի վրա է դրված:



Դիտում՝ 1757

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW