Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամը կազմակերպում է միջազգային սեմինար

05.06.2012 | 17:45 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. Հունիսի 7-8-ը Երեւանի “Արմենիա Մարիոթ” հյուրանոցում տեղի կունենա Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի կողմից կազմակերպվող “Կառավարման դերը ավանդների երաշխավորման համակարգերում” միջազգային սեմինար, որը Ավանդներ ապահովագրողների եվրոպական ֆորումի (EFDI) հերթական միջոցառումն է:

Սեմինարի ընթացքում կներկայացվի նաեւ տարբեր երկրների կողմից ավանդների ապահովագրման համակարգերի կառավարման լավագույն փորձը, այդ թվում՝ եվրոպական երկրներում կառավարման ոլորտի կանոնակարգումը:

Սեմինարին մասնակցելու են ավանդների ապահովագրմամբ զբաղվող կազմակերպությունների ներկայացուցիչներ 16 երկրներից:

Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամը պաշտոնապես անդամագրվել է Ավանդներ ապահովագրողների եվրոպական ֆորումին 2006թ. նոյեմբերին:

Դիտում՝ 4796

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW