Երեւան/Մեդիամաքս/. Առէկսիմբանկ - Գազպրոմբանկի խմբի աշխատակիցներն այցելել են այսօր «Օրրան» մանկական բարեգործական ընկերություն` սաներին Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ շնորհավորելու նպատակով: Բանկը, որպես նվեր, ստանձնել է ամառվա ամիսներին սաների՝ «Օրրան» հաճախելու հետ կապված բոլոր տրանսպորտային ծախսերի ֆինանսավորումը: Ինչպես հայտնել է կազմակերպության հիմնադիր Արմինե Հովհաննիսյանը, դպրոցական տարիքի անապահով ընտանիքների երեխաները դասերի ավարտից հետո հաճախում են «Օրրան», որտեղ ստանում են տաք սնունդ եւ անհրաժեշտ հագուստ, կատարում են իրենց տնային առաջադրանքները: Բացի այդ, կազմակերպության մասնագետները սովորեցնում են նրանց տարբեր արվեստներ` խեցեգործություն, փայտամշակում, քանդակագործություն, մաքրամե, իսկ ամենաշնորհալի սաներն իրենց ուսումը շարունակում են բուհերում, ընդ որում, կազմակերպությունն իր վրա է վերցնում ուսման հետ կապված բոլոր ծախսերը: Tweet Դիտում՝ 2597