ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ը միացել է UNISTREAM համակարգին
29.05.2012 | 11:19 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /


Երեւան/Մեդիամաքս/. ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ը միացել է UNISTREAM միջազգային դրամական փոխանցումների համակարգին:
Ինչպես Մեդիամաքս-ին հայտնել են UNISTREAM-ից, բացվել է նաեւ անհասցե օպցիան, որի շնորհիվ կարելի է միջոցները ստանալ տվյալ երկրում ցանկացած սպասարկման կետից: Բացի այդ, ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ի ստորաբաժանումներում տրամադրվում է UNISTREAM-ի հաճախորդի միասնական քարտ (ՀՄՔ):
Մեկնաբանելով Հայաստանում նոր գործընկերոջ հետ համագործակցության սկիզբը` UNISTREAM-ի նախագահ Սուրեն Հայրիյանը նշել է, որ գործընկերային ցանցի ընդլայնման շնորհիվ համակարգը վերջին տարվա ընթացքում կարողացել է լրջորեն ամրապնդել իր դիրքերն երկրում:
Նա հայտնել է, որ այսօր Հայաստանում համակարգի սպասարկման կետերի ընդհանուր քանակը գերազանցում 280-ը, միայն Երեւանում գործում են ավելի քան 100 կետեր: Այսօրվա դրությամբ Հայաստանում UNISTREAM-ն ունի 7 բանկ-գործընկեր:
ՀՄՔ քարտապանների ընդհանուր քանակը հասնում է 5 400-ի, դեպի Հայաստան փոխանցումների ավելի քան 75%-ն իրականացվում է քարտի գործածման միջոցով:
Խոսելով Հայաստանում համակարգի գործառնական եւ ֆինանսական արդյունքների մասին` Սուրեն Հայրիյանը տեղեկացրել է, որ ընթացիկ տարվա առաջին եռամսյակում շրջանառությունը եւ փոխանցումների քանակը անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ գրեթե կրկնապատկվել է:
Վերջին լուրեր
11.04.2025 | 15:21 Նորություններ
11.04.2025 | 14:58 Նորություններ
11.04.2025 | 11:40 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: